ՀՀ նախագահի թեկնածու Հայրիկյանի առողջությանը ոչինչ չի սպառնում. բժիշկներ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ավագ վիրաբույժ Արմեն Խանոյանին։
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է աջ ուսի շրջանում առաջացած ուժեղ ցավերի պատճառով, տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
«Պրոֆիլակտիկ զննում է անցկացվել, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայրիկյանը գտնվում է ապաքինման փուլում»,– ասաց Խանոյանը։
Այն մասին, թե արդյոք Հայրիկյանը կմնա՞ հիվանդանոցում ստացիոնար բուժման համար, վիրաբույժը պատասխանեց, որ կոնկրետ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ այդ որոշումը կընդունի ինքը` Հայրիկյանը։
Հունվարի 31–ին Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։ Նա դուրս էր գրվել փետրվարի 11–ին`ամբուլատոր կարգով շարունակելով բուժզննումը։
Բժիշկները հակված են, որպեսզի նրան վերադարձնեն ստացիոնար բուժման։
Ավելի վաղ Հայրիկյանը հետ կանչեց Սահմանադրական դատարանից` երկու շաբաթով նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը տեղափոխելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր ընտրական քարոզարշավ անցկացնելու հնարավորության բացակայության պատճառով։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:42 14.02.2013