ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման
23.09.2013,
14:08
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարի ազատազրկման, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է դատավորի օգնական Գ. Երկանյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարի ազատազրկման, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է դատավորի օգնական Գ. Երկանյանը։
Վարդան Սեդրակյանը մեղադրվել է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ։
Այս գործով մյուս մեղադրյալները` Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը, ըստ դատարանի, դատապարտվել են, համապատասխանաբար, 14 և 12 տարի ազատազրկման։
Դատարանը վճռել է նաև չքննել ֆինանսական փոխհատուցման մասին Հայրիկյանի հայցը։
Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում: Մահափորձի գործով փետրվարի 7–ին ձերբակալվեցին 1966 թ.–ին ծնված Խաչատուր Պողոսյանը, ով ավելի վաղ դատապարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար և 1972թ.–ին ծնված Սամվել Հարությունյանը։ Նրանք երկուսն էլ ճանաչեցին իրենց մեղքը։ Պողոսյանի տանը հայտնաբերվեց «Նագան» տեսակի ատրճանակ, որից արձակվել են կրակոցները։ Բացահայտվեց նաև, որ երկուսն էլ ավելի վաղ աշխատել են Սեդրակյանի մոտ։
Մարտի 5-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք առաջադրվեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար։ Սեդրակյանը չէր ճանաչում իր մեղքը։
Ապրիլին Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք առաջադրվեց` մասնակցություն պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձին։
Մեղադրական դատավճռում նշվում է, որ Հայրիկյանի ուղղությամբ կրակել է Պողոսյանը, մահափորձը կազմակերպել է Հարությունյանը, պատվիրատուն Սեդրակյանն է։–0–