ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա. պաշտոնական
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
2012թ.–ի փետրվարի 10–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ–ի դիտորդի կարգավիճակ ստացավ, նույն կարգավիճակը ստացան նաև «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:29 13.03.2013