Հայաստանը չի բախվում Մաքսային միության և ԵՄ–ի դիմակայության խնդրին. Իսկանդարյան
15.07.2013,
16:42
Հայաստանը Մաքսային միության և ԵՄ–ի դիմակայության խնդրի չի բախվում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Մաքսային միության և ԵՄ–ի դիմակայության խնդրի չի բախվում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա` Հայաստանի համար խնդիրներ կարող էին ծագել, եթե մի կողմից նրան հրավիրեին ԵՄ, մյուս կողմից` Մաքսային միություն, քանի որ այդ միություններից մեկին անդամակցելը նշանակում է պետության կողմից իր լիազորությունների մի մասի փոխանցում ազգային մակարդակից անդրազգային մակարդակ։
«Մեզ չեն կանչում ոչ Եվրամիություն, ոչ Մաքսային միություն, իսկ ԵՄ և ՄՄ հետ փոխգործակցության ձևաչափերը բավականին համատեղելի են»,– երկուշաբթի ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Փորձագետի խոսքով` համագործակցության երկու ձևաչափերի դիմակայության խնդիրն առկա է հայ ինտելեկտուալ, դիսկուրսային դաշտում, և բավականին սուր է։ Այդ խնդրի սրության մասին վկայում է այն, որ ինտեգրացիոն այդ նախագծերից մեկի հետ համագործակցության օգտին հանդես եկող մարդկանց մեղադրում են ոչ թե անգամ անգիտակության կամ անբավարար պրոֆեսիոնալիզմի մեջ, այլ դավաճանության, որ նրանց արտերկրյա դաշտի գործակալներ են։
Իսկանդարյանը հատուկ անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը եվրասիական ինտեգրման գործընթացին` նկատելով, որ համագործակցության ձևաչափ բացի Մաքսային միության շրջանակներից դեռ իրականում գոյություն չունի, իսկ «ՄՄ մեզ դեռևս ոչ ոք չի հրավիրում»։
Փորձագետը միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը որոշակի խնդիրներ կառաջացնի նրա համար։
«Հայաստանի ընդգրկումը Մաքսային միությունում կնշանակեր Վրաստանի և Իրանի հետ սահմանային համագործակցության ձևերի կտրուկ փոփոխություն, և Հայաստանի ու Ռուսաստանի միջև Արևմտյան Բեռլինի ժամանակների «օդային կամրջի» պես մի բանի կառուցում»,– նշեց նա։ --0--