Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանը պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ զորավարժությունները. ԱԽ

04.09.2012, 16:15
Հայաստանի գերատեսչությունները լիովին պատրաստ են պատշաճ մակարդակով անցկացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ)  «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գերատեսչությունները լիովին պատրաստ են պատշաճ մակարդակով անցկացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ)  «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ օպերատիվ տակտիկական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում: Զորավարժությունների հիմնական թեման կդառնան պայմանական հակառակորդի հարձակման արտացոլման և հակահարձակման հետագա անցման ՀԱՊԿ մասնակից երկրների միավորված խմբավորման համատեղ գործողությունները:

Երեքշաբթի կայացած ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝  հաշվի առնելով զորավարժությունների անցկացման հասարակական, քաղաքական և կոնկրետ կիրառական նշանակությունը:

«Կարծում եմ, որ մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են պատշաճ մակարդակով զորավարժությունները անցկացնելու համար, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտություն կա համադրելու Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները»,- ասել է նա:

Այնուհետև խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես եկան զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:

ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո, ՀԱՊԿ-ի անդամ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկրների կողմից: -0-