Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանը և Արգենտինան տեղեկատվություն կփոխանակեն հարկման ոլորտում

29.05.2013, 15:20
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի հաստատել է Արգենտինայի կառավարության հետ հարկային հարցերում տեղեկատվություն փոխանակելու ուղղությամբ համաձայնագրի ստորագրումը։
Հայաստանը և Արգենտինան տեղեկատվություն կփոխանակեն  հարկման ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի հաստատել է Արգենտինայի կառավարության հետ հարկային հարցերում տեղեկատվություն փոխանակելու ուղղությամբ համաձայնագրի ստորագրումը։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը, տվյալ համաձայնագիրը, որի հեղինակն է արգենտինական կողմը, ուղղված է երկու երկրների հարկային մարմինների համագործակցության հարցերում իրավական հիմքի ապահովմանը։

«Այդ համագործակցության կարևորությունն արտահայտվում է նրանով, որ ի տարբերություն կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի, այս համաձայնագիրը կոչ է անում կարգավորել տեղեկատվության փոխանակման և հարկային գանձումների հարցերը, որոնք կապված են հարկերի բոլոր տեսակների հետ»,– ասաց նա։ –0–