Հայաստանի ԱԳ նախարարը հունիսի 17-ին կայցելի Իսպանիա
17.06.2013,
11:44
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով հունիսի 17-ին կայցելի Մադրիդ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով հունիսի 17-ին կայցելի Մադրիդ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։--0--