Հայաստանի ԿԸՀ–ն նախագահի ութ թեկնածու է գրանցել
14.01.2013,
14:02
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։
Նախագահի ընտրությունը Հայաստանում կկայանա 2013թ.–ի փետրվարի 18–ին։
ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, քանի որ նրա երկու գլխավոր մրցակիցները` ՀՀ առաջին նախագահ և ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել են մասնակցել ընտրապայքարին։
Տեր–Պետրոսյանն իր որոշումը հիմնավորել է տարիքի գործոնով (հունվարի 9–ին նա դարձավ 68 տարեկան)։ Ծառուկյանը ոչ մի փաստարկ չի ներկայացրել։ Ընտրություններին չի մասնակցի ևս մի ազդեցիկ քաղաքական ուժ` ՀՅԴ–ն։
Սա անկախ Հայաստանի թվով արդեն վեցերորդ նախագահական ընտրություններն են։ 1991թ.–ին երկրի առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր–Պետրոսյանը։ 1996թ.–ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով, սակայն 1998թ.–ին վաղաժամ լքեց իր պաշտոնը ղարաբաղյան կարգավորման հարցերի շուրջ երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ 1998–2008թթ.–ին պետության ղեկավար դարձավ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց 2008թ.–ի փետրվարի 19–ին։ –0–