Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հայաստանի կառավարությունում նոր պաշտոններ կհայտնվեն. թերթ

22.02.2013, 12:20
Առաջիկայում Հայաստանում կհայտնվեն նոր պաշտոններ, մասնավորապես, նորանշանակ վարչապետը կունենա երեք տեղակալ, որոնցից մեկը կաշխատի առաջին տեղակալի պաշտոնում, գրում է «Հայացք» թերթը։
Հայաստանի կառավարությունում նոր պաշտոններ կհայտնվեն. թերթ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Հայաստանում կհայտնվեն նոր պաշտոններ, մասնավորապես, նորանշանակ վարչապետը կունենա երեք տեղակալ, որոնցից մեկը կաշխատի առաջին տեղակալի պաշտոնում, գրում է «Հայացք» թերթը։

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա փոխարեն պաշտպանական գերատեսչության ղեկավար կդառնա գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Բացի այդ, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը կնշանակվի Ոստիկանության պետ։

«Չճշտված տվյալներով` արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի Խաչիկ Ասրյանը` Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևից»,– նշվում է հոդվածում։

ՀՀ Սահմանադրության համաձայն` պաշտոնի ստանձնման օրը (ընտրություններից 50 օր հետո), նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը։ Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում պետության ղեկավարը նոր վարչապետ է նշանակում` պատգամավորների մեծամասնության վստահությունը ներշնչող անձի։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսան օրվա ընթացքում։  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։-0-