Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու է շուրջ 30 հազար դիտորդ

08.01.2013, 17:41
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների սպասված քանակը կլինի գրեթե նույնքան, որքան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։
Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու է շուրջ 30 հազար դիտորդ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների սպասված քանակը կլինի գրեթե նույնքան, որքան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

Շուրջ 30 հազար դիտորդ է գրանցվել 2012թ.–ի մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Միաժամանակ նրանցից շուրջ 500–ը տարբեր եվրոպական կառույցների դիտորդներ էին և 173–ը` ԱՊՀ–ից։ Բացի այդ, ԿԸՀ –ն 31 հասարակական կազմակերպություններից գրանցել է 16 հազար տեղի դիտորդներ։

«Բոլոր այն միջազգային կազմակերպությունները, որոնք  Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտարկման առաքելություն են իրականացրել, կներկայացվեն նաև ներկա ընտրություններին»,– ասաց նա։

Ըստ Մուկուչյանի` առաջիկայում Հայաստան կժամանեն ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդները։ «Շուտով մենք առավել մանրամասն կհրապարակենք դիտորդների սպասված թվի վերաբերյալ տվյալները»,– նշեց նա։

Տվյալ պահին, ինչպես տեղեկացրեց ԿԸՀ–ի ղեկավարը, դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել մեկ միջազգային, մեկ տեղական հասարակական կազմակերպություն։

Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն փետրվարի 18–ին 41–րդ ընտրատարածքի 1988 ընտրատեղամասերում։
Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է նախորդ ուրբաթ` տեղական ժամանակով ժամը 18։00–ին։ Հունվարի 4–ից սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունվարի 14–ը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21–ին և կավարտվի փետրվարի 16–ին։

Նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18–ին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։

Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են Հայաստանի ԱԳՆ առաջին  ղեկավարը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, խորհրդային ժամանակներում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության Պարույր Հայրիկյանը։ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաև Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ 

Եվս մեկ պոտենցիալ թեկնածու Ռուբեն Այվազյանը, ով ԿԸՀ կայքում նշված է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ -0-