Հայաստանի նախագահը Մոսկվա կայցելի մարտի 12-ին. Զատուլին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, երկուշաբթի հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Ռուս–հայկական երկխոսություն. քաղաքական և հումանիտար ձևաչափեր» տեսակամրջի ընթացքում։
«Մարտի 12–ին նախագահ Սարգսյանը կժամանի Մոսկվա։ Դա նրա առաջին պաշտոնական այցը կլինի մինչ նրա երդման արարողությունը (ապրիլի 9)։ Որքան գիտեմ, այցի օրակարգը բավական խիտ է, այն արարողակարգային այց չի լինի»,–ասաց Զատուլինը։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն` փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում,բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:56 04.03.2013