Հայաստանում Եվրասիական երիտասարդական ֆորում կարող է ստեղծվել 2013թ.–ին
22.01.2013,
19:10
Հայաստանում Եվրասիական երիտասարդական ֆորում կարող է ստեղծվել 2013թ.–ին։ Նման առաջարկով երեքշաբթի Երևանում«Եվրասիական մարդասիրական և տեղեկատվական տարածք` Հայաստանի համար հնարավորությունների նոր պատուհաններ» կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Եվրասիական երիտասարդական ֆորում կարող է ստեղծվել 2013թ.–ին։ Նման առաջարկով երեքշաբթի Երևանում«Եվրասիական մարդասիրական և տեղեկատվական տարածք` Հայաստանի համար հնարավորությունների նոր պատուհաններ» կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Կլոր սեղանն անցկացվել է հունվարի 22–26–ը Երևանում ընթացող Լրագրության վարպետության դպրոցի շրջանակներում, որը կազմակերպվել է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից` «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և Հայաստանում Ռուսական գրքի տների մասնակցությամբ։
«Ֆորումը հնարավոր է անցկացնել ընթացիկ տարվա մայիսին` Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի տոնակատարության օրը, քանի որ ընդհանուր պատմությունը լավ առիթ է ընթացիկ խնդիրները քննարկելու համար»,– ասաց Նիկողոսյանը։
Նա նշեց, որ հայեցակարգի վրա կաշխատեն ԱՊՀ երկրների երիտասարդության միության անդամները` հաշվի առնելով Եվրամիության բոլոր երկրների առաջարկները։
Կարևորելով քննարկումների համար համատեղ հասարակական հարթակների ստեղծումը` Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանը, որն այսօր շարժվում է եվրասիական և եվրաինտեգրման ուղղությամբ, Եվրասիական մասին ոչ բավարար տեղեկատվություն ունի և նաև այն մասին, թե ինչ դեր կարող է խաղալ եվրասիական ինտեգրացիան իր հետագա զարգացման հարցում։
Ռուսական գրքի տանը կայացած կլոր սեղանի մասնակիցները եվրասիական ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական վերլուծական ապահովման ուղղությամբ միջոցառումների արդյունավետության բարձրացման մյուս հարցերի թվում առաջարկեցին եվրասիական ինտեգրման գործընթացների տեղեկատվական վերլուծական ուղեկցության միասնական ռազմավարություն մշակել, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ նախագծեր պատրաստել և իրականացնել։
Մասնակիցները նաև ընդգծեցին Հայաստանում Ռուսական գրքի տան հիման վրա եվրասիական ինտելեկտուալ կենտրոնների բացման նպատակահարմարությունը, ինչպես նաև ռուսաց լեզվի, մշակույթի և պատմության առկա և նոր կենտրոնների ստեղծմանն աջակցումը։
Այդ կապակցությամբ «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը նշեց, որ Երևանում, Գյումրիում և Արտաշատում գործող Ռուսական գրքի տները ռուսական և եվրասիական մշակույթի գրավչության ինքնատիպ կենտրոններ են։
«Ռուսական գրքի տները պարզապես գրադարան կամ այնպիսի վայր չեն, որտեղ վաճառքի համար նախատեսված գրքեր են հավաքվել, այլ ինքնին ռուսական, եվրասիական մշակույթի գրավչության կարևոր կենտրոններ են, առանց որոնց մեր կապերը, իմ համոզմամբ, այնքան ամուր և նշանակալից չեն լինի, որքան այժմ են` հաշվի առնելով հայ–ռուսական հարաբերությունների պատմական փորձը»,– ասաց Վլասովը։
Կլոր սեղանի ընթացքում նաև նշվեց հայ լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, ազգային մեդիամիջավայրի համար նոր կրթական պաշարների պատրաստմանն աջակցելու համար Երևանում մշտապես գործող Լրագրության վարպետության դպրոցի ստեղծման կարևորությունը։
Դպրոցի նախագիծը նպատակ ունի աջակցել երիտասարդ հայ լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, ազգային մեդիամիջավայրի համար նոր կրթական պաշարներ պատրաստել։
Ականավոր ռուս և հայ նյուսմեյքերների, ԶԼՄ–ների բնագավառում մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասընթացների օգնությամբ Դպրոցի լսարանը կկարողանա ավելի լավ իմանալ ավանդական ԶԼՄ–ների նկատմամբ ժամանակակից մուլտիմեդիոն լրագրության արժանիքների ու առավելությունների և մուլտիմեդիոն կոնտենտի ստեղծման սկզբունքների մասին։
«Եվրասիական մարդասիրական և տեղեկատվական տարածք` Հայաստանի համար հնարավորությունների նոր պատուհաններ» կլոր սեղանին մասնավորապես մասնակցեցին Ռուսական հասարակության հետազոտողների ասոցիացիայի (ՌՀՀԱ-XXI) միջազգային խորհրդի ղեկավար Գենադի Բորդյուգովը, «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլիա Յակուշևան։--0—