Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել
04.09.2013,
14:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով:
«ՀՀ նախագահի որոշման համաձայն` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմում կընդգրկվեն ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (վերջինիս համաձայնությամբ), ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (վերջինիս համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը (վերջինիս համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը (վերջինիս համաձայնությամբ), «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը (վերջինիս համաձայնությամբ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար
Հայաստանում Վարդան Պողոսյանը (վերջինիս համաձայնությամբ):
Նախագահի որոշմամբ հաստատվել է նաև հանձնաժողովի գործունեության կարգը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարված է մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո ՀՀ նախագահին պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Հանձնաժողովի քարտուղար է նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:-0-