Հայրիկյանը հրաժարվել է ընտրությունները տեղափոխելուց և հետ է կանչել իր դիմումը ՍԴ
11.02.2013,
13:07
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրաժարվել է նախագահական ընտրությունները տեղափոխելուց և հետ է կանչել նախօրեին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրաժարվել է նախագահական ընտրությունները տեղափոխելուց և հետ է կանչել նախօրեին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը։
Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։
Ըստ նրա` դիմումը հետ կանչելու մասին համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի ներկայացրել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։
Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։
Հայրիկյանը վերջին տասը օրվա ընթացքում չորրորդ անգամ է փոխում իր կարծիքը այս հարցի շուրջ։ Մահափորձից մեկ օր հետո Հայրիկյանը չբացառեց, որ ստիպված կլինի դիմել ՍԴ, սակայն փետրվարի 5–ին հայտնեց, որ քվեարկության օրվա հետաձգում չի պահանջի։ Սակայն երեք օրից թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը տեղեկացրեց, որ նա կիրակի, ամեն դեպքում, դիմում կներկայացնի։ Հայրիկյանն ինքը դա պայմանավորեց նրանով, որ չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ բժիշկները արգելում են իրեն դա անել։
Փետրվարի 9–ին քաղաքական գործիչն անուղղակիորեն մատնանշեց ընտրությունների հետաձգման պատճառներից ևս մեկը։ Մյուս թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրած իր բաց նամակում Հայրիկյանը նրանց առաջարկեց համախմբվել և միասնական թեկնածուով հանդես գալ ընտրություններին։ Նա նշել էր, որ եթե ընտրությունները տեղափոխվեն 14 օրով, ապա հնարավորություն կլինի միասնական թեկնածու առաջադրելու, ծրագրերը համախմբելու և ժողովրդին միասնական ծրագիր ներկայացնելու համար։
Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։
ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—