Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները կալանավորվել են երկու ամսով

Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները կալանավորվել են երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիյանի մահափորձի գործով ձերբակալվածներին երկու ամսով կալանավորելու մասին քննչական մարմինների միջնորդությունը։

Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։

Ուրբաթ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացրեց, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը։ Իսկ մեկ օրից հաղորդագրություն է ստացվել կալանավորվածներից մեկի բնակարանում «Նագան» տեսակի  ատրճանակի հայտնաբերման մասին։ Նման տեսակի զենքից, ըստ մասնագետների, կրակոցներ են իրականացվել դեպքի վայրում։

Որպես խափանման միջոց ձերբակալման մասին որոշումը կայացվել է նախօրեին երեկոյան դատարանի փակ նիստի ժամանակ։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվքննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾն։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:52 11.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×