Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Հռոմի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն է բացվել

20.09.2013, 12:59
Նախօրեին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հռոմի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն է բացվել
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մեծապես խորհրդանշական օր է այսօր: Հայաստանը, հանդիսանալով քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը, որ դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Սուրբ Աթոռում», – արարողության ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքերով` Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Վատիկանում վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու Հայաստանի ցանկությունը։

«Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան ` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում։ Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով», – նշել է Նալբանդյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հաջողություններ է մաղթել դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում:

Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։–0–