Մի խումբ մարդիկ Երևանում խափանել են եվրոպական դիտորդների ասուլիսը

Մի խումբ մարդիկ Երևանում խափանել են եվրոպական դիտորդների ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մի խումբ մարդիկ Երևանում խափանել են եվրոպական դիտորդների ասուլիսը։ Նրանք ներխուժել են «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի այն սրահը, որտեղ անցկացվում էր ասուլիսը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Նրանք ներկայացել են որպես հասարակական ակտիվիստներ, ովքեր որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, և պահանջել են դիտորդներից, իրենց գնահատականներով, չընդունել կեղծված նախագահական ընտրությունները։

Դիտորդները ընդհատել են ելույթն ու շտապ լքել դահլիճը։

Ակտիվիստները ներխուժել են դահլիճ այն պահին, երբ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Կարին Վոլդսետը (Karin Woldseth) հայտարարում էր, որ «անկասկած, ընտրական գործընթացը լավագույնն էր անցյալ ընտրությունների համեմատ, և ընդհանուր առմամբ քվեարկության գործընթացը հարթ է անցել, թեև որոշ խախտումներ կային»։

«Մենք նշում ենք օրենսդրության ոլորտի առաջընթացը, ժողովների և խոսքի ազատության իրավունքի իրականացումները։ Բարձ մասնակցությունն ապացուցում է, որ մարդիկ կամք են դրսևորում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,– ասաց Վոլդսետը։

Միաժամանակ եվրոպացի դիտորդները նշեցին մի շարք թերություններ, մասնավորապես, վարչական ռեսուրսների չարաշահումը, քվեարկող ընտրողների անձնագրերի դրոշմակնիքները դնելիս թանաքի հետ կապված խնդիրը։

Այն բանից հետո, երբ դիտորդները դադարեցրեցին ասուլիսը, ստիպողական տեխնիկական դադար տրվեց։ Ներկա պահին ակտիվիստներն ինքնաբուխ ելույթներ են անցկացնում` շարունակելով պահանջել չճանաչել ընտրությունների արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո Սարգսյանը ստացել է քվեների 58.64 % (861160)։Նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների 36.75 % (539 672)։--0--

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:04 19.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×