Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՌԴ ԿԸՀ–ն դեռ չի ծրագրում չեղյալ հայտարարել ընտրությունների համար Հայաստան մեկնելը

01.02.2013, 13:02
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը պատրաստվում է Հայաստան ժամանել նախագահական ընտրություններին հետևելու նպատակով` չնայած թեկնածուներից մեկի նկատմամբ կատարված մահափորձին, «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է ՌԴ ԿԸՀ անդամ Սերգեյ Դանիլենկոն, ով պետք է գլխավորի ռուսական ԿԸՀ–ի դիտորդական խումբը։
ՌԴ ԿԸՀ–ն դեռ չի ծրագրում չեղյալ հայտարարել ընտրությունների համար Հայաստան մեկնելը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը պատրաստվում է Հայաստան ժամանել նախագահական ընտրություններին հետևելու նպատակով` չնայած թեկնածուներից մեկի նկատմամբ կատարված մահափորձին, «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է ՌԴ ԿԸՀ անդամ Սերգեյ Դանիլենկոն, ով պետք է գլխավորի ռուսական ԿԸՀ–ի դիտորդական խումբը։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ Հունվարի 31–ի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Նա հրազենային վնասվածք է ստացել և արդեն հաջող վիրահատություն է տարել։ Միջադեպի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ նախագահական ընտրությունները կարող են տեղափոխվել, քանի որ սահմանադրության համաձայն` դրանք կարող են երկու շաբաթով հետաձգվել թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի
խոչընդոտների առաջացման դեպքում։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի նախագահի ընտրությունները ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և ԿԸՀ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել»,– հայտարարել է Դանիլենկոն` նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «կշտկի իր ծրագրերը», եթե Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն ընտրությունները տեղափոխելու վերաբերյալ։

Ծրագրվում էր, որ Ռուսաստանի ԿԸՀ պատվիրակությունը հանրապետություն կժամանի քվեարկությունից երեք օր առաջ, իսկ անմիջապես ընտրությունների օրը Հայաստան կժամանի ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը։

ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--