Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի նախագահի ընտրությունների քվեարկությանը

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի նախագահի ընտրությունների քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությանը, տեղեկացնում է երկրորդ նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն` ներկա պահին Քոչարյանը գտնվում է արտերկրում։ Սակայն գրասենյակը չի մեկնաբանում Քոչարյանի կոնկրետ գտնվելու վայրը։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:52 18.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×