Ռուբեն Վարդանյան. Ես չեմ ցանկանում Հայաստանի նախագահ դառնալ

Ռուբեն Վարդանյան. Ես չեմ ցանկանում Հայաստանի նախագահ դառնալ


ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի հայ ձեռներեց, Sberbank CIB–ի համաղեկավար, Սկոլկովո բիզնես դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչու Հայաստանի նախագահ դառնալու որևէ ցանկություն չունի, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Դոժդ» («Անձրև») ալիքով «Սոբչակ ժիվյոմ» ծրագրի եթերում Սոբչակը հետաքրքրվել է, թե չի մտածե՞լ, արդյոք, Վարդանյանը, հետևել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու օրինակին, կենտրոնացնել իր բոլոր ջանքերը Հայաստանի վրա, իր փոքր հայրենիքում մեծ կարիերա անել, դառնալ քաղաքական գործիչ, իսկ 10-15 տարի հետո նախագահի պաշտոն ստանձնել։

«Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ Ես շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի` օգնում եմ իմ փոքր հայրենիքին, որոշ նախագծեր եմ իրագործում։ Բայց կարծում եմ, որ հաջողակ եմ այնտեղ, որտեղ անում եմ այն, ինչ կարողանում եմ անել»,– ասաց նա։

Վարդանյանի խոսքով` Հայաստանն ունի «իր խնդիրները»` ինչպես կառավարման կլանային շատ կոշտ սկզբունքով բազմազգ պետությունում։

«Ես արդեն 17 տարվա էմիգրանտ եմ, ով այնտեղ արմատներ չունի` կապերի և մնացած բաների տեսանկյունից»,– նշեց նա։

Սակայն Սոբչակի այն դիտարկմանը, թե հայկական իշխանությունները, իմանալով Վարդանյանի ռեսուրսների մասին, չեն ցանկանում թույլ տալ երկրի ներսում նրա ազդեցության մեծացումը, գործարարը չհամաձայնեց։

«Չէ, ես լավ հարաբերություններ ունեմ իշխանությունների, երկրի ներկայիս ղեկավարության հետ... Կարծում եմ, որ ես վատ քաղաքական գործիչ ու վատ ղեկավար եմ, չունեմ այն որակները, որոնք ինձ թույլ կտան լավ քաղաքական գործիչ լինել, հատկապես մի երկրում, որտեղ մշակույթը և մտածողությունը տարբերվում են նրանից, որում ես մեծացել եմ»,– պարզաբանել է նա։

Սոբչակի այն հարցին, թե չի՞ ցանկանում, արդյոք, Վարդանյանը Հայաստանի նախագահ դառնալ 15 տարի անց, ձեռներեցը բացասական պատասխան տվեց` ավելացնելով, որ հստակ չգիտի, թե ով է ուզում լինել։

«Ես ցանկանում եմ հիմնադրամների համակարգ ստեղծել, օգնել Ռուսաստանի բարեգործության արդյունաբերության ստեղծմանը... Ես մի մարդ եմ, ով կօգնի հետաքրքիր նախագծեր ստեղծել, դրանք իրագործել բարեգործության, կրթության, մշակութա–սոցիալական շերտերում, որոնք շատ կարևոր են ու պետք են։ Ես կօգնեմ երկրում վստահության շառավղի մեծացումն ավելացնելուն»,– ավելացրել է նա։

Ռուբեն Վարդանյանը հայազգի ռուսաստանաբնակ գործարար է, ում կարողությունը, ըստ Forbes–ի, կազմում է մոտ 0.5 մլրդ դոլար։ «Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններ» բարեգործական հիմնադրամը զբաղվում է ակտիվ գործունեությամբ Հայաստանում։ Հիմնադրամը 20 մլն դոլար է հատկացրել «Տաթևի վերածնման»` 45 մլն դոլար ընդհանուր արժողության նախագծին Հայաստանում, ինչպես նաև ֆինանսավորում է Դիլիջանի միջազգային դպրոցի` 120 մլն դոլար արժողության շինարարությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:06 14.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×