Սարգսյանը և Բայդենը հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներ են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ այցի շրջանակներում նախօրեին Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ
կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:
Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիաե ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ:
Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:
Հայաստանի կառավարության ղեկավարը Երևան կվերադառնա այսօր: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:48 14.12.2012