Վահե Հակոբյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում

Վահե Հակոբյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածությունը։

«Մենք ծանոթ ենք Վահե Հակոբյանի գործունեությանը, քանի որ երկար տարիների ընթացքում նա Ազգային ժողովի պատգամավոր է եղել»,–կառավարության անդամներին ներկայացնելով Հակոբյանին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Սարգսյանը նորանշանակ մարզպետին արդյունավետ աշխատանք է մաղթել։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը հաստատվեց ընթացիկ տարվա հունիսի 6–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

Ազատման պատճառը հունիսի 1–ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգությունն էր, որի հետևանքով ստացած հրազենային վերքերից մահացել է քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել է։ Վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը։

Սյունիքի մարզպետի որդուն ու թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, նրանք դատարանի կողմից կալանավորվել են երկու ամսով։ Խաչատրյանն ու Նիկողոսյանը մեղադրվում են 104–րդ հոդվածի երկրորդ մասի վեցերորդ կետով (բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր կերպով կատարած սպանություն), 235–րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը) և 112–րդ հոդվածի առաջին մասով (մարդուն մարմնական վնասվածք դիտավորությամբ հասցնելը կամ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելը)։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:51 10.07.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×