Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Հրամանի համաձայն` Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում է նույն Դալլաքյանին:
Նախկինում Դալլաքյանը լրագրողներին հայտնել էր, որ առաջիկայում ինքը կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Մայիսի 6-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դալլաքյանն առաջադրվեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական համակարգով, սակայն պարտվեց: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:52 25.09.2012