Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:
 
Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:14 11.04.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×