Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածուի շտաբը փաստաթղթեր է պատրաստում նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով` ընտրությունների ընթացքում բոլոր կեղծիքները հաշվի առնելով` իշխանությունները պետք է ընդունեն իրենց պարտությունը և իշխանությունը փոխանցեն այլ քաղաքական ուժերին։

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության դիտորդները ընտրախախտումների 121 դեպք են արձանագրել։

Դրանց թվում Խուրշուդյանը նշեց ընտրակաշառքների բաժանումը, քվեաթերթիկների լցոնումը, բաց քվեարկության դեպքերը, հիմնականում` հանրապետության մարզերում, ինչպես նաև կրկնակի քվեարկության դեպքերն ու հավելյալ ցուցակների հետ կապված կեղծիքները։

Նա նշեց նաև թանաքի հետ կապված խախտումները` ընդգծելով, որ դրանք անհետանում էին 12 ժամից շուտ։

«Արդեն մի քանի տարի է` մենք պահանջում ենք, որ այդ թանաքը փոխարինվի սովորական թանաքով կամ էլ անհետանա 12 ժամ անց, սակայն մեր պահանջները անուշադրության են մատնվում»,– ասաց Խուրշուդյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։ Երրորդ տեղում մեծ տարբերությամբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է` 2.15 տոկոս կամ 31643 քվե։ «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների 1.23 տոկոսը կամ 18093 ընտրող։

Քաղաքագետ, «Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավաքել է 0.57% (8328), էպոսագետ Վարդան Սեդրակյանը`0.42% (6203), իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը` 0.24% (3516)։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:56 19.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×