Ֆրեզնոն պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրեզնոն պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը դարձել է առաջինը, ով ճանաչել է ԼՂՀ անկախությունը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը (Armenian National Committee of America, ANCA)։

Հաղորդագրության համաձայն` երեկ շրջանի Հոգաբարձուների խորհուրդը բանաձև է ընդունել, որտեղ պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պատմական ու էթնիկապես հայկական տարածաշրջան, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

«Մենք շատ շնորհակալ ենք այդ նախաձեռնության համար և հուսով ենք, որ բանաձևի ընդունումը կնպաստի համագործակցության խորացմանը, որն ուղղված է կայունության հաստատմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի տնտեսական և ժողովրդավարական բարգավաճմանը»,– հայտնել է ԱՄՆ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ԼՂՀ ճանաչման քայլն ուղղված է խաղաղության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է ANCA–ն, բանաձևի հեղինակ Անդրեաս Բորգեսը հույս է հայտնել, որ Ֆրեզնոյի օրինակին կհետևեն մյուս նահանգները, և արդյունքում` ԼՂՀ–ի անկախությունը կճանաչվի Վաշինգտոնում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձևը նախկինում ընդունվել են Մեն, Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինների կողմից։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:45 24.04.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×