Ստորագրվել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների միջև 2025-2026 թթ. խորհրդակցությունների ծրագիրը
21.05.2025,
13:35
Միրզոյանն ու Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ–ների միջև 2025-2026 թթ. խորհրդակցությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։