ԱԳՆ–ից հայտնել են, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների համար։
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
«ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է 44–օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել է և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք ա գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Եվ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես», – ասել է Փաշինյանը։