ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար և հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ապրիլի 15–ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Աստվածամոր տաճարում, այն հաջողվել է ամբողջովին մարել միայն երեքշաբթի առավոտյան։ Հրդեհի հետևանքով ոչնչացվել է տաճարի սրաձողի վերին հատվածը և տանիքի մեծ մասը։ Ֆրանսիայի իշխանություններն ու գործարարներն արդեն խոստացել են մեծ գումար տրամադրել տաճարը վերականգնելու համար։
Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան էջում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումով։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։–0–