Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԱԺ խոսնակը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները

02.07.2019, 15:00
Արարատ Միրզոյանը «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում հնչեցրել է երկրի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ։
ԱԺ խոսնակը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում հնչեցրել է երկրի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ։

«Մենք շարունակում ենք հանդես գալ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի առկայությամբ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ–ի Կանոնադրության հիման վրա։ Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և ազատ գոյության անհերքելի իրավունքի հարգանքի վրա»,– նշել է Միրզոյանը։

Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ռազմատենչ հռետորությունը և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը խաթարում են ամբողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին` ժողովուրդների խաղաղ գոյակցությունը դարձնելով ավելի դժվարամատչելի։

«Եվ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր խաղալ միջխորհրդարանական դիվանագիտության դաշտում` հանդես գալով նաև քաղաքացիների շահերից, կայուն խաղաղության շահերից»,– ասել է Միրզոյանը։ -0-