Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԱԺ նախագահը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

29.02.2024, 20:24
ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
ԱԺ նախագահը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել։

«Մեր դաշնակիցը պետք է պաշտպաներ մեզ, լավագույն դեպքում չի պաշտպանում։ Ես համոզված եմ, որ համատեղ գործընթաց կա և շատ վաղուց։ Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով, պետք էր այստեղ այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիման արվում է։ Օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով», – ասել է նա ԱԺ–ում լրագրողներին։

Պատասխանելով այն հարցին, թե նա չի կարծում, որ եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նա նշել է, որ չի բացառում դա։ 

 «Չեմ բացառում, որ նման պայմանավորվածություն եղել է, քանի որ երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ ամբողջը փոխկապված էր։ Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել, ռուս–թուրքական բախումը Սիրիայում, ինքնաթիռ խփեցին, լարվածություն եղավ։ Հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց էս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա, բայց պլանները խախտվեցին, Թուրքիան ներս մտավ։ Չեմ բացառում, որ Թուրքիայի հետ է եղել այդ պայմանավորվածությունը (Ռուսաստանի, խմբ․)։ Չպետք է որևիցե մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անվտանգությունը պահպանել», – ասել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե նա չի մտածում, որ հիմա հնարավոր է պայմանավորված էլի էսկալացիա լինի Հայաստանի դեմ՝ ԱԺ խոսնակը դրական արձագանք տվեց։

«Իհարկե, մենք մտահոգված ենք։ Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է մեր ինքնիշխանության դեմ», – հայտարարել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե որն է այս բոլոր գործընթացների գլոբալ նպատակը՝ Սիմոնյանը հայտարարել է, որ մեծ պլանը եղել է Հայաստանը դարձնել Ռուսաստան–Բելառուս միութենական պետության անդամ։

«Եվ այս ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021թ․–ին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը», – նշել է նա։

2021թ․–ի խորհրդարանական ընտրություններին հաղթեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը։–0–