Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը

06.09.2019, 15:58
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։ 

Նրա խոսքով, «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում որևէ մտահոգություն չկա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ։ 

«Գործընկերներիս մոտ չեմ նկատել որևէ մտահոգություն այդ հարցի կապակցությամբ։ Ընթանում է իրավական գործընթաց, և ես վստահ եմ, որ այն կունենա տրամաբանական ավարտ», – նշեց Սիմոնյանը։ 

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։–0–