ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն հավատում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված կլինեն Ադրբեջանի կազմում
04.07.2023,
11:07
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է այն մտավախությունները, որ եթե Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնարին կդառնա

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է այն մտավախությունները, որ եթե Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնարին կդառնան՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը։
«Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է: Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն դրա համար: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է և խրախուսում է բոլոր կողմերին ապահովել իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը (Լեռնային Ղարաբաղի բնակիչների, խմբ.): Բոլոր կողմերն ասել են այդ մասին, հիմա մնում է գտնել դրա ճիշտ ճանապարհը»,- ասել է Քուին։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Պետք է բանակցություններ վարվեն, ինչի արդյունքում դա տեղի կունենա։
«Անձամբ ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրենց ապահով զգան սեփական տներում, պետք է ներգրավված լինեն համայնքների կյանքում: Այս սկզբունքները պետք է ապահովվեն բանակցությունների ընթացքում»,- ասել է դեսպանը։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հնարավորությանը, ապա, ըստ նրա, ԱՄՆ-ը կարծում է, որ ցանկացած բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ճանապարհն է, մնում է ամբողջությամբ հասկանալ երկու կողմերին հուզող թեմաները, որպեսզի նրանք գտնեն ճանապարհը դեպի խաղաղ ապագա, որով կերաշխավորվի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի անգործության վերաբերյալ նա նշեց, որ ԱՄՆ-ը փորձում է ուղիներ և հնարավորություններ գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առաջ մղելու համար, սակայն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ն նախընտրում է աշխատել ԵՄ-ի հետ։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել գործել, և եթե ապագայում այս ձևաչափով կառուցողական աշխատանքի հնարավորություն ընձեռվի, ապա ԱՄՆ-ն դրան չի միջամտի»,- ասել է Քուին։ -0-