Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանի սոցցանցերում տեղեկություններ են տարածվել հայ զինվորականների գերեվարվելու մասին. ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է

31.05.2021, 15:38

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։–0–