Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 9, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում. Մհեր Գրիգորյան

21.06.2023, 15:08
Մհեր Գրիգորյանը հունիսի  17-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում. Մհեր Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը հունիսի 17-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:
«Հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։

Այս տարվա հունիսի սկզբին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը հասել են փոխըմբռնման Երասխ–Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպմանն ուղղված կոնկրետի քայլերի իրականացման հարցում։–0–