Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

06.06.2023, 11:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–