Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են ականանետեր և խոշոր տրամաչափի զինատեսակներ
03.10.2022,
23:51
Հայկական կողմից կորուստներ չկան

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-