Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի. Սամվել Բաբայան

04.09.2023, 16:23
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից
Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի. Սամվել Բաբայան
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ նախկին ղեկավար, ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի:

Բացի այդ նա հայտարարել է, որ չի համարում, որ հրաժարական տված Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է եղել, նա նաև նշել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականն անակնկալ չի եղել,

Բաբայանը նաև հայտարարել է, որ իր կուսակցությունը, որն ԱԺ-ում թվով երկրորդ խմբակցությունն ունի, կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի: Նա նաև մեղադրել է Արցախի երեք նախկին նախագահներին որոշումներ կայացնելու և պայմանավորվելու մեջ:

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից:-0-