Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Ֆինլանդիայի Հանրապետությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս մասին հաղորդվում է ՀՀ արտգործնախարարության Facebook–յան էջում։
Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.–ի նոյեմբերի 24–ին։ ՀՀ ԱԺ–ի կողմից 2018թ.–ի ապրիլի 11–ին վավերացվելուց հետո փաստաթուղթը մասամբ ուժի մեջ է մտել 2018թ.–ի հունիսի 1–ից։ Այժմ գործում է համաձայնագրի դրույթների մոտ 80%–ը։
Այսպիսով, Հայաստանը դարձավ ԵՏՄ առաջին անդամ երկիրը, որը ստորագրել է նման փաստաթուղթ Եվրամիության հետ։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից վավերացումից հետո։ Հիմա փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Դանիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։–0–