Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ-ուն կհանդիպի Բլինքենի հետ

02.05.2022, 12:09
Միրզոյանը մեկնում է ԱՄՆ
ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ-ուն կհանդիպի Բլինքենի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։-0-