ՀՀ ԱԳՆ․ Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանավորվածություն չկա
24.01.2024,
10:12
Եթե նման առաջարկ ստացվի, մենք կմտածենք, ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։
«Գրանադայից հետո միշտ եղել են առաջնորդների հանդիպման առաջարկների գաղափարներ, տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնություններով։ Կարծում եմ, որ հիմա էլ գործադրվում են նման ջանքեր, որպեսզի կազմակերպվի նման հանդիպում։ Դեռևս նման պայմանավորվածություն չկա», – ասաց Միրզոյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Ինչ վերաբերում է երկրների սահմանին պատվիրակությունների հանդիպման անցկացման մասին լուրերին, նախարարը հայտնեց, որ նա ևս լսել է նման գաղափարի մասին, սակայն դրա մասին առաջարկ չի եղել։
«Եթե նման առաջարկ ստացվի, մենք կմտածենք», – ասաց նա։–0–