Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը. Փաշինյան

26.05.2023, 00:05
Փաշինյանի խոսքով, հայկական կողմն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական գնացքների, բեռների համար՝ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրան
ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, բայց մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները տարածաշրջանում՝ ելնելով մեր երկրի ինքնիշխանությունից և իրավասությունից։ Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը և հայտարարել, որ Հայաստանի և՛ սահմանային, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը»,- հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով, հայկական կողմն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի հայկական գնացքների, բեռների համար՝ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրան։

«Եվ մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային hիմունքներով»,- ասաց նա։-0-