ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ–ում արդեն կողմնորոշվել են փոխարտգործնախարարի պաշտոնի թեկնածուի հարցում, որը կփոխարինի Գրիգորի Կարասինին։ Վերջինս առաջադրվում է ՌԴ դաշնության խորհուրդ, գրում է «Կոմերսանտը»։
Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցների, ՌԴ փոխարտգործնախարարի պաշտոնին դիտարկվում է երեք թեկնածու, որոնցից հիմնականը նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինն է։ 60–ամյա դիվանագետը 1981թ.–ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և դրանից հետո աշխատում է ԱԳՆ–ի համակարգում։ Աշխատել է Հարավասլավիայում, ԱՄՆ–ում, Սերբիայում և Չեռնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում ԽՍՀՄ և ՌԴ արտասահմանյան ներկայացուցչություններում։ 2009–2013թթ.–ին զբաղեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնականի պաշտոնը, նախարարության գլխավոր քարտուղարության տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2013–2018թթ.–ին զբաղեցրել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2017թ.–ին պարգևատրվել է Պատվո շքանշանով։–0–