ՀՀ վարչապետ. «Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»
07.10.2020,
01:05
ՀՀ վարչապետ. «Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։
Հարցազրույցի այդ հատվածի թարգմանությունը Facebook-յան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հորդորելով ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։–0–