Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար գալիս է Երևան Լաչինի միջանցքի հետ կապված հարցի կապակցությամբ

23.01.2023, 11:56
Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնե
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար գալիս է Երևան Լաչինի միջանցքի հետ կապված հարցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ առաջ շարժվելու ճանապարհներ գտնելուն միտված քննարկումներին: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը:–0–