Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ ՌԴ–ն կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»

06.10.2021, 13:09
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվա այցելելիս հայտարարել է, որ մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպման ժամանակ քննարկել Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ ՌԴ–ն կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվա այցելելիս հայտարարել է, որ մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպման ժամանակ քննարկել Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով IRNA գործակալությանը։ 

«Լավրովի հետ հանդիպմանը մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ», – հայտարարել է նա` հույս հայտնելով, որ Ռուսաստանը կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։

Աբդոլլահիյանի մոսկովյան այցը կազմակերպվել է Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին հնչեցրած մի շարք կրիտիկական հայտարարությունների և ադրբեջանական սահմանների մոտ իրանական ԶՈւ–ի զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը զորավարժությունների կազմակերպումը պատճառաբանում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի զորքերի ներկայությամբ։ Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է, որ «իրանական բեռնատարներն ապօրինի մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ»։

Լավրովի հետ Աբդոլլահիյանի բանակցությունները նախատեսված են այսօր։ Ակնկալվում է, որ զրուցակիցները կքննարկեն միջուկային գործարքը, տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր, այդ թվում` կասպյան տարածաշրջանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի շրջանում, Յեմենում, Լիբանանում, տիրող իրավիճակը, մերձարևելյան հարցերի կարգավորումը։–0–