Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը ծանր չէ. Վահրամ Պողոսյան
27.10.2020,
11:32
Վահրամ Պողոսյանը տեղեկություններ է հայտնել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։
«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր», – նշել է Պողոսյանը։
Նա ավելացրել է, որ այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
«Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ», – նշել է Պողոսյանը։–0–