Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Մարտերը շարունակվում են, նրանք այդքան թեժ չեն. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում

21.10.2020, 22:58
Մարտերը շարունակվում են, նրանք այդքան թեժ չեն. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում
Մարտերը շարունակվում են, նրանք այդքան թեժ չեն. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը։

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գործողությունները շարունակվել են և, ըստ էության, շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր նաև թեժ է եղել կենտրոնական ուղղությունը։ Նախ հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի։ Հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական Զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից` հակառակորդին պատճառելով զգալի կորուստ», – ասաց Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով, կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել։

«Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ–ն նաև տեսանյութով հրապարակեց օրվա ընթացքում, փորձել են ներթափանցել մեր դիրքերը և առաջանալ, մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկային խմբեր», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են, հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտիկ Արաքսի հունին։

«Մի քանի օջախային առանձին տեղերում մեր Զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում, հետ են մղվել`կրելով զգալի կարուստներ», – նշեց ՊՆ ներկայացուցիչն` ավելացնելով, որ օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտ հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։

«Մարտերը շարունակվում են, նրանք այդքան թեժ չեն` նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։ Կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ», – ասաց Հովհաննիսյանը։–0–