Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

03.11.2020, 00:27
Արցախում հակառակորդի հարձակման բոլոր փորձերը տապալվել են. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օպերատիվ տվյալներ. ՎԻԴԵՈ
Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք տապալվել են, հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։

Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։

«Վաղ առավոտյան, ժամը 7–ից սկսած, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում. հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում` տարբեր ուղղություններով։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունուց հարավ՝ Ճարտարի ուղղությամբ», – ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։

«Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` ժամը 18։00–18։10–ի մոտակայքում հրետանային հարվածի ընթացքում Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, որը վարվել է մեր դիրքերի վրա, տուժել է նաև համայնքը, կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են», – ասաց Հովհաննիսյանը։–0–