ՊԲ փոխհրամանատար. թուրքական F-16-ի կիրառում է գրանցվել Արցախի օդային տարածքում
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքական F-16-երի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Հարց է եղել, թե արդյոք թուրքական F-16-ը նկատվել է Արցախի երկնքում և արդյոք նրանք մասնակցել են մարտական գործողություններին. «Հետագա գնահատականները թույլ տվեք տանք մեր քաղաքական այրերին»,- նշել է նա:
«Մեր հավաստի տվյալներով, ձեր արտահայտած միտքը համապատասխանոմ է ճշմարտությանը: Հետագա գնահատականները թույլ տվեք տանք մեր քաղաքական այրերին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ-ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ մոտ 790 մարդ զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 137 տանկ և հետևակի մարտական մեքենա, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 72 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Սեպտեմբերի 28-ին ՊՆ–ն հաղորդել է Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումների մասին, որի միջոցով անցնում է Հայաստանից Արցախ տանող երկու մայրուղիներից մեկը։
Սեպտեմբերի 29–ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով այրվել է քաղաքացիական ավտոբուս։ Հարձակման տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչներ, մեկ մարդ զոհվել է։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։ Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–